|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հայտարարել է, որ Քրիշտիանու Ռոնալդուն, Մարսելո Ժունիորը և Կարիմ Բենզեման չեն կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի «Տոտտենհեմի» հետ առաջին հանդիպմանը. հայտնում է Marca-ն։
Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 5-ին Մադրիդում։
Վնասվածքի պատճառով այդ ֆուտբոլիստները չեն մասնակցի նաև այսօր Լա լիգայի շրջանակներում «Սպորտինգի» դեմ խաղին։
«Համաձայն իմ տեղեկությունների` նրանք պատրաստ կլինեն «Ատլետիկոյի» հետ հանդիպմանը»,- ասել է Մոուրինիոն։
Եթե սա համապատասխանում է իրականությանը, ապա արքայական ակումբը պետք է պատրաստ լինի լուրջ դիմակայության: Սակայն, ով գիտե, մեկ էլ տեսար Մոուրինիոն վերջին պահին հայտավորեց ֆուտբոլիստներին: