կարևոր
2815 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-22 20:23
Հասարակություն

Դիմում եմ Տավուշի ոստիկանապետ Մկրտչյանին և իր մեծավորներին՝ խաղա՛ղ մնացեք․ Սրբազան

«Դիմում եմ գնդապետ Մկրտչյանին և իր մեծավորներին․ Մեր՝ Կիրանց գյուղ այցելելուց հետո տևապես ոստիկանություն են կանչում մեր տղաներից ոմանց։ Անընդհատ կանչում են, ուզում են ճնշումներ բանեցնել, հասկանալ, թե ես ինչպես եմ գնացել Կիրանց։ Երևի՝ իրենց վրա շատ մեծ ճնշում կա, համակարգում հստակ հասկացել են, որ խնդիր ունեն, և հիմա փորձում են մեր տղաներին ճնշելով՝ հասկանալ՝ ինչպես եմ գնացել։ Գումարած դրան՝ սկսել են տարբեր բռնաճնշումներ՝ տնտեսական ճնշումներ, տարբեր մեղադրանքներով․ գնում են մարդկանց աշխատատեղեր՝ «հարկային ստուգումների» և այլն։

Հասկանում եք, չէ՞՝ ուր ենք հասել։ Հասել ենք մի հանգրվանի, որ մարդիկ վախի մեջ են, փորձում են այլազան մեթոդներով ճնշել, որ իրենց սուտը թագավորի մեր երկրում։ Առաքյալի խոսքով եմ ասում՝ կալանքը և նեղությունը պատիվ է նրանց համար, ովքեր ճշմարտության հետ են ուզում ապրել։ Ոչ մի ձևով ձեր արշինով մի՛ չափեք այս մարդկանց։

Պարո՛ն Մկրտչյան և հարակից մարմիններ, խաղաղ մնացեք։ Երկու ձև կար՝ Կիրանց անցնելու, դա էլ թողնում եմ ձեր որոշմանը․ մեկը՝ հրեշտակի թևով եմ գնացել, մյուսը՝ ոստիկանությունն է համագործակցել։ Հիմա դուք ընտրեք՝ ո՞ր տարբերակն է ձեզ հարմար»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Մնարամասն՝ տեսանյութում։