Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Գարեգին Բաղրամյանն անհիմն է համարում խոսակցությունները, թե իր թեկնածության առաջադրման հիմքում ռուսական հետք կա: Այսօր լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ եթե, ռուսական հետք ասելով, ակնարկում են «Տաշիր» ընկերության սեփականատեր, ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանին, ապա նրան մոտիկից անգամ չի տեսել:
«Իսկ Կարեն Կարապետյանի հետ էլ շփվել եմ մի քանի անգամ, աշխատանքային հարցեր ենք քննարկել, և դա այն ժամանակ, երբ նա վարչապետ էր: Միասին քննարկումների ենք մասնակցել»,- ասաց նա:
Հարցին` իսկ ի՞նչ կասի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի աջակցության մասին, Բաղրամյանը պատասխանեց. «Որ բաջանաղ ենք, այո, բաջանաղ ենք։ Բայց Վանեցյանը, եթե չեմ սխալվում, 18 տարուց ավելի աշխատում է ազգային անվտանգությունում, ես՝ 18-20 տարի էներգահամակարգում։ Վստահեցնում եմ ձեզ՝ ոչ ես եմ օգնել Արթուր Վանեցյանին` նշանակվելու այս կամ այն պաշտոնին, ոչ նա՝ ինձ»: