կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-15 22:43
Աշխարհ

Ֆրանսիայի նախագահը ժամանել է այրվող Աստվածամոր տաճարի մոտ

Այսօր երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի հանրահայտ Աստվածամոր տաճարում: Հրդեհի հետևանքով ամբողջությամբ փլուզվել է տանիքն ու զանգակատունը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Ոստիկանությունը մասամբ շրջափակել է տեղանքը, մարդկանց շարժը սահմանափակվել է: Հրդեհի ծուխը ահռելի մեծ չափերի է հասել: Շարունակվում է հրդեհաշիջման աշխատանքը: Դեպքի վայր է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: