կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-12 23:57
Աշխարհ

Թուրքիայի իշխող կուսակցությունը մեկնաբանել է ԱՄՆ-ի արձագանքը` С-400-ի գնման կապակցությամբ

Թուրքիայի իշխող կուսակցությունը մեկնաբանել է ԱՄՆ-ի արձագանքը` С-400-ի գնման կապակցությամբ
ԱՄՆ-ը չպետք է ՆԱՏՕ-ին ներկայացնի իր խնդիրները` սպառազինության մրցակցության վերաբերյալ, հայտարարել է Թուրքիայի իշխող կուսակցության մամլո խոսնակ Օմեր Չելիքը` մեկնաբանելով ԱՄՆ-ի արձագանքը` Թուրքիայի կողմից ռուսական С-400 հրթիռա-զենիթային համակարգեր գնելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններում С-400-ը չէ գլխավոր խնդիրը: Պետք է միջոցներ ձեռնարկել ՆԱՏՕ-ի այնպիսի դաշնակցի ազգային անվտանգային սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ, ինչպիսին Թուրքիան է: Չպետք է ՆԱՏՕ-ին անդամակցությունը խնդիր դարձնել ու հակադրել ԱՄՆ-ի սպառազինության շուկայում առկա մրցակցային խնդիրներին»,- ասել է Չելիքը: Նրա խոսքով` ամերիկյան F-35  հրթիռների մատակարարումը կնպաստի ոչ միայն Թուրքիայի, այլև ՆԱՏՕ-ի անվտանգության մեծացմանը:

Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ չի հրաժարվելու ռուսական С-400 համակարգերի գնման գաղափարից: ԱՄՆ-ը իր հերթին հայտարարում է, որ ռուսական այդ համակարգերի ձեռքբերումը հակասում է ՆԱՏՕ-ի չափանիշներին: ԱՄՆ-ը Թուրքիային սպառնում է պատժամիջոցներով և ամերիկյան F-35 ինքնաթիռների վաճառքի խզմամբ: