|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ուկրաինան հետախուզում է հայտարարել ռուսական «Նորդ» նավի նավապետի նկատմամբ, որը չի ներկայացել Կիև` դատական լսումների: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` Ուկրաինայի դատախազությանը հղումով:
«Նորդ» նավի նավապետ Վլադիմիր Գորբենկոն, որն անցյալ տարվա մարտից Ուկրաինայում էր, փետրվարի 11-ին վերադարձել է Ղրիմ:
Հիշեցնենք, որ Ղրիմի «Նորդ» նավը ձերբակալվել էր Ազովի ծովում մարտի 25-ին: Անձնակազմի բոլոր անդամների մոտ եղել են ռուսական անձնագրեր, սակայն Կիևում հայտարարեցին, որ նրանց Ուկրաինայի քաղաքացիներ են համարում: Նավապետին մեղադրեցին Ուկրաինայի «օկուպացված տարածք» մուտք գործելու կարգը խախտելու և պետությանը վնաս հասցնելու նպատակ ունենալու մեջ, նրան 5 տարվա ազատազրկում էր սպառնում: Ավելի ուշ անձնակազմի 7 անդամի փոխանակեցին ուկրաինացի 7 նավաստիների հետ: Կալանքի տակ էր մնում միայն Գորբենկոն: