|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) հետախուզման մեջ է հայտարարել Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի և Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնի նկատմամբ։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Կիրիենկոն հետախուզվում է 2024 թվականի հոկտեմբերից՝ «Ռուսաստանի գործողությունները արդարացնելու» և «Ուկրաինայի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն» հոդվածներով։ Խինշտեյնը մեղադրվում է «տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն» հոդվածով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի իշխանությունները հետախուզում են հայտարարել Ռուսաստանի կրթության նախարար Սերգեյ Կրավցովի և Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի նկատմամբ։