|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Լեգենդար «Տիտանիկ» նավի նավապետ Էդվարդ Սմիթի սիգարների տուփը 20 տարի պահվել է բրիտանուհի Հիլարի Միի մոտ: Նա տեղյակ էլ չի եղել, թե ինչ պատմական հարստության տեր է:
Տուփը Միին է նվիրել Սմիթի դուստրը` Հելենը: Հետաքրքրությունից դրդված կինն այն ցույց է տվել Cato Crane աճուրդի տան ներկայացուցիչներին, որոնք հայտնաբերել EJS տառերը եւ պարզել, որ տուփը լեգենդար նավապետին է պատկանել:
Տուփի նախնական գինը եղել է 10 հազար ֆունտ, սակայն այն վաճառվել է 25 հազար ֆունտով կամ 40 հազար դոլարով: