Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնի է, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ նոր համաձայնագրի և դեռևս 3 տարի առաջ նախատեսված ու չստորագրված ասոցացման համաձայնագրերի միջև հսկայական տարբերություններ չկան, սակայն կոնտեքստային փոփոխություններ, այդուհանդերձ, կան:
«Երեք տարի առաջ այնտեղ կար համագործակցության հետ կապված համաձայնագրի խնդիր, երբ մենք գնացինք համագործակցության, և այնտեղ կոնտեքստում ինչ-որ բաներն պետք է փոխվեին: Այս տարիների ընթացքում բավականին լուրջ աշխատանք է գնացել, և դուք տեսել եք մեր ԵՄ ընկերների և ԱՄՆ-ի հայտարարությունները, որ ողջունեցին մեր համագործակցությունը ԵՏՄ-ի հետ, բայց դա որևէ խոչընդոտ չէր կարող հանդիսանալ Հայաստան- ԵՄ համագործակցության համար, որին մենք միշտ ձգտում ենք: Մենք շնորհակալ ենք Եվրոպական Միության մեր գործընկերներին, որ նրանք ըմբռնումով մոտեցան մեր՝ ԵՏՄ-ին միանալուն»,- ասաց նա:
«Երբ տեքստը պատրաստ լինի, ի դեպ, գործընթացն ակտիվ փուլում է, մոտ ժամանակներս մեր համագործակցության համաձայնագիրն արդեն հաստատված կլինի: Դա շատ արդյունավետ համագործակցություն է»,- ընդգծեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ փաստաթուղթը պարունակելու է ոչ միայն քաղաքական տարրեր, այլև՝ տնտեսական:
Նրա խոսքով՝ նույնիսկ ԵՏՄ մտնելը ԵՄ-ի հետ ապրանքաշրջանառության վրա ազդեցություն չի թողել: «Մենք բավականին լուրջ տեղ ունենք զարգացնելու, շրջանառությունը մեծացնելու, և մեր համագործակցությունը պետք է լինի տարբեր՝ քաղաքական, տնտեսական և այլ կոնտեքստներում: ԵՏՄ-ի կազմում լինելն էլ որևէ խոչընդոտ չի առաջացնի»,- նշեց Բաղդասարյանը:
Խոսելով վիզաների ռեժիմի ազատականացման մասին՝ նա ասաց, որ գործընթաց է գնում է, և վերջիվերջո, աշխարհը պետք գնա վիզաների ռեժիմի ազատականացման: «Հայաստանի պարագայում այդ գործընթացը միանգամից չի լինի, միասնական, ամբողջական չի լինի, այլ՝ պարբերաբար, աստիճանաբար: Առանձին երկրների հետ կլինի ու ժամանակի ընթացքում էլ արդեն ավելի լայն ընդգրկում կունենա»,- եզրափակեց մեր զրուցակիցը: