կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-10 13:45
Տնտեսական

80 փոխանակման կետ կփակվի, 500 մարդ էլ գործազուրկ կդառնա․ Արամայիս Խաչատրյան

80 փոխանակման կետ կփակվի, 500 մարդ էլ գործազուրկ կդառնա․ Արամայիս Խաչատրյան

««Պետական տուրքի մասին»  օրենքում փոփոխություններ ու լրացումներ անելու մասին» օրեսդրական փաթեթն այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում էր: Պատգամավորներն ու նիստին հրավիրյալ շահառուները քննարկում էին առաջարկված նոր հարկային կարգավորումները, որոնք վերաբերում են գրավատներին և տարադրամի փոխանակման կետերին: Ըստ դրանց` պետական տուրքը վերոնշյալ հաստատությունների համար ավելանելու է 60-ապատիկ անգամ:

Քննարկման մասնակից` Արժութային դիլերների միության նախագահ Արամայիս Խաչատրյանն ասաց, որ փոխանակման կետերը իրենց միության անդամ են, իսկ այդ կետերի համար պետական տուրքի բարձրացման որոշումը շահառու կողմերի հետ նախապես չի քննարկվել:

«Մինչդեռ, եթե լինեին նման քննարկումներ,  կնշեինք այն գործիքակազմը, որն անհրաժեշտ է ոլորտի վերահսկման և խախտումների բացառման համար, բայց կառավարությունը որոշել է գնալ պետական տուրքն ավելացնելու ճանապարհով։ Փոխանակման կետերի համար, օրինակ, եթե մեկ անգամ անդորրագիր չտրամադրեն, սահմանված տուգանքի համաձայն՝ 4 միլիոն դրամ պետք է վճարեն»,- ասաց նա:

Ըստ Խաչատրյանի` պետական տուրքը 60 անգամ ավելացնելու պարագայում 230 փոխանակման կետերից 80-ը կփակվի, մոտ 500 մարդ գործազուրկ կդառնա, իսկ մնացած 20 տոկոսի 10 տոկոսը կկարողանա այդ 3 մլն դրամ տուրքը վճարել ընդամենը մեկ տարի։