|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Այսօր` Նորագավիթի մաքսատուն այցի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացրեց իր բջջային հեռախոսի վայրկյանաչափը՝ պարզելու, թե որքան ժամանակ է պահանջվում մեկ ավտոմեքենայի մաքսազերծման համար: Նա ավտոմաքսազերծում իրականացնողներից մեկի հետ մոտեցավ բոլոր պատուհաններին և վերջում արձանագրեց, որ ընդհանուր գործընթացը տևել է մոտ 20 րոպե:
«Նկատառումներն այն են, որ պայմանավորվեցինք, որ 20 րոպեում պետք է մեքենան մաքսազերծված լինի: Նրանք, ովքեր սպասում էին, բացատրեցին, որ, օրինակ, երեկ երեկոյան է իրենց մեքենան կոնտեյներով բերվել, կամ իրենք եկել են երեկոյան՝ էն ժամանակ, երբ փակվում է արդեն, ուղղակի հերթագրվելու, որ էսօր առավոտյան գան։ Բայց եթե էս արագությամբ գնա, կարծում եմ՝ էլ տենց բանի կարիք չի էլ լինի, որ մի օր շուտ գան»,- ասաց վարչապետը։
Նա նաև անդրադարձավ ինվոյսների խնդրին` նշելով, որտրամաբանական է, երբ ՊԵԿ-ը կասկածով է մոտենում, որ 100-200 դոլարով գնման ինվոյս են ցույց տալիս թանկարժեք մեքենայի համար։
«Այն, որ քաղաքացին մաքսայինին պիտի փորձի խաբել, մաքսայինն էլ` քաղաքացուն, էդ տենց ոնց որ ավանդույթ է եղել, հիմա մինչև էդ ավանդույթից դուրս գանք, ժամանակ է պետք»,- ասաց Փաշինյանը: