Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ջրամատակարարման և ոռոգման համակարգերի խնդիրների վերաբերյալ: Ջրամատակարարման համակարգի տարածքից դուրս մնացած 560 բնակավայր ընդգրկված չէ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի վարձակալության պայմանագրի սպասարկման տարածքում և չունի ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգեր` համարվելով բարձր ռիսկային: Վարչապետը կարևորեց ջրամատակարարման բնագավառում ամբողջական հաշվառման համակարգի ներդնումը: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվեց եռամսյա ժամկետում ուսումնասիրել այդ 560 բնակավայրերից բիզնես հետաքրքրություն ներկայացնող համայնքների խմբաքանակը և մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը մշակել ու կառավարության աշխատակազմին ներկայացնել ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման ծրագրի հստակ միջոցառումներն ու ժամանակացույցը:
«560 բնակավայր ջրամատակարարման խնդիրները կարգավորում է յուրաքանչյուրն իր պատկերացրած ձևով: Պարո'ն Հարությունյան, ամբողջը ռևիզիա ենք անում, հստակ յուրաքանչյուրի վերաբերյալ պետք է ունենանք ծրագիր: Ոռոգման համակարգը մինչև այս տարեվերջ պետք է ուղղակի իդեալական լինի»,- ասաց վարչապետը: