Ոչ ոք չի կարող պահանջել Թուրքիայից հրաժարվել ռուսական С-400 համակարգեր ձեռք բերելուց, դա Թուրքիայի ինքնիշխան իրավունքն է, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Մենք ինքնիշխան պետություն ենք, մենք չենք պատրաստվում ինչ-որ երկրի թույլ տալ ազդել այդ ինքնիշխանության վրա, հակառակ դեպքում չէինք լինի անկախ պետություն»,- հայտարարել է Էրդողանը` ՌԴ նախագահ Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Էրդողանի խոսքով` Անկարան որոշումները կայացնում է իր շահերից ելնելով:«С-400-ի հետ կապված գործարքի ճանապարհային քարտեզն արդեն ներկայացրել ենք: Եթե մեքն արդեն պայմանավորվել ենք, ստրագրել ենք համաձայնագիրը, ուրեմն, բանական է, որ մենք շարժվելու ենք առաջ: Դա մեր որոշումն է, մեր իրավունքը, ոչ ոք չի կարող մեզ ստիպել հրաժարվել այդ գործարքից»,-ասել է Էրդողանը:
Ա«Մ-ը մի քանի անգամ արդեն հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգերի ձեռքբերումը խորը մտահոգություն է առաջացրել ԱՄՆ-ի մոտ, և որ այն վտանգում է ՆԱՏՕ-ի միասնականությունը: ԱՄՆ-ը առաջարկել է Թուրքիային ընտրել, կամ վտանգի տակ դնել համագործակցության անվտանգությունը, կամ հրաժարվել գործարքից: