|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Անկարան մտադրություն չունի ՌԴ-ից մատակարարվող Ս-400 զենիթա-հրթիռային համալիրները փոխանցել Քաթարին կամ Ադրբեջանին: Այդ մասին РИА Новости-ին ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն:
Ավելի վաղ համապատասխան տեղեկությունը տարածել էին թուրքական ԶԼՄ-ները:
Ըստ Չավուշօղլուի` նման հարց իրենք երբեք չեն քննարկել, թեև այդ մասին շատ է գրվում ԶԼՄ-ներում:
«Եթե Ռուսաստանը որոշի փոխանցել այդ համալիրները Ադրբեջանին, ապա դա կանի առանց միջնորդների: Հատկապես, որ այդ երկրները լավ հարաբերություններ ունեն»,- ասել է նա: