կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-13 11:08
Հասարակություն

ՄԻՊ-ի աջակցությամբ զինծառայողին լրացուցիչ կհետազոտեն․ չհայտարարված այց Երեւանի կայազորային հոսպիտալ

ՄԻՊ-ի աջակցությամբ զինծառայողին լրացուցիչ կհետազոտեն․ չհայտարարված այց Երեւանի կայազորային հոսպիտալ

Պարտադիր ժամկետային զինծառայողի մայրը Մարդու իրավունքների պաշտպանին խնդրել է աջակցել որդուն լրացուցիչ հետազոտելու հարցում:

ՄԻՊ-ից  հայտնում են, որ նա Պաշտպանին հասցեագրած բողոքով տեղեկացրել է, որ որդին ունի որոշակի առողջական խնդիրներ, ինչի կապակցությամբ ստացիոնար բուժման է ընդունվել Պաշտպանության նախարարության Երեւանի կայազորային հոսպիտալ: Բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝ հոսպիտալում իրականացված հետազոտությունները բավարար չեն եղել որդու առողջական վիճակը պարզելու նպատակով:

Բողոքի ուսումնասիրության շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Պաշտպանության նախարարության Երեւանի կայազորային հոսպիտալ:

Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են հոսպիտալի ղեկավար անձնակազմի, զինծառայողին բուժող բժշկի հետ, ուսումնասիրել զինծառայողի բժշկական փաստաթղթերը, առանձնազրույց ունեցել զինծառայողի հետ:

Արդյունքում պարզվել է, որ զինծառայողի առողջական վիճակը պարզելու նպատակով հոսպիտալում իրականացվել են անհրաժեշտ հետազոտություններ, սակայն Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների եւ հոսպիտալի ղեկավար անձնակազմի համատեղ քննարկման արդյունքում զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ առավել ամբողջական տվյալներ ստանալու նպատակով որոշում է կայացվել իրականացնել լրացուցիչ հետազոտություն:

Մարդու իրավունքների պաշտպանը կարեւորում է զինծառայողների իրավունքների ապահովման եւ ամրապնդման ոլորտում ՀՀ պաշտպանության նախարարության հետ ձեւավորված արդյունավետ եւ կայուն համագործակցությունը: