|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Երեկ գիշերը Ստամբուլում սկսվել է մամուլում «Մեծ գաղթ» անունը ստացած` օդանավակայանի տեղափոխությունը:
Մեծ շարասյուն կազմած բեռնատարները գրավել են քաղաքի բնակիչների ուշադրությունը: Նախատեսվում է Աթաթուրքի անվան օդանավակայանը, որը բացվել էր 1912 թվականին, սակայն միջազգային թռիչքներ սկսել իրականացնել 1953 թվականից, տեղափոխել Ստամբուլի նոր օդանավակայան, որի բացումը տեղի էր ունեցել 2018 թ. հոկտեմբերի 29-ին: Օդանավակայանի վերջնական տեսքը կստանա 2023 թ.: Թուրքիայում ասում են, որ այն դառնալու է աշխարհի ամենամեծ օդանավակայանը: Սկզբնական փուլում այն տարեկան կարողանալու է տեղափոխել 90 մլն մարդ, իսկ այնուհետև նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 150-200 միլիոնի: