|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհակալական ուղերձ է հղել գեներալ- մայոր Սամվել Կարապետյանին.
«Ահավասիկ մեծ է Ձեր դերակատարումն Արցախի ինքնապաշտպանության մարտերի ողջ ընթացքում, և, պատահական չէ, որ, որտեղ էլ հայտնվեիք Ձեր գնդով, այնտեղ ապահովված էր հաղթանակը:
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ զինված ուժերի և պաշտպանության բանակի միջև համագործակցության զարգացման և համատեղ ծառայության, Ձեր անմնացորդ և հաղթանակներով փայլած զինվորական ծառայության, Ձեր երկարամյա փորձը նոր սերնդի զինծառայողներին փոխանցելու և, վերջապես, Հայ ռազմական պատմության մեջ հաղթանակների, հայ մարտիկի աննկուն ոգու վերաբերյալ բազմաթիվ էջեր թողնելու համար:
Վստահ եմ, որ, չնայած արդեն պահեստազորում, սակայն դեռ երկար տարիներ, ամենատարբեր հնարավորություններով Դուք շարունակելու եք Հայրենիքին ծառայելու պատասխանատվությունը՝ մեր քաջ հայորդիների համար մնալով որպես հայ ազատատենչ և հայրենանվեր մարտիկի կերպար»,- ասված է ուղերձում»: