|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՊՎԾ-ի կալանավորված պաշտոնյաներից Գևորգ Խաչատրյանն ազատ է արձակվել կալանքից. նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԱԾ լրատվական ծառայության ղեկավար Սամսոն Գալստյանը` հավելելով, որ խափանման միջոցը փոխվել է դատավարական վերահսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ:
Հավելենք, որ ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երեք անձի։
2019 թ. փետրվարի 27-ին պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանին և նրա ղեկավարած վարչության աշխատակից Գևորգ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և 325-րդ հոդվածի 2-րդ մասով` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը։ Գործով մեղադրանք է առաջադրվել նաև «Զորաշեն» ՍՊԸ–ի ներակայացուցիչ Տարոն Ավետիսյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու և փաստաթղթեր կեղծելու համար։
Վերոհիշյալ 3 անձանց նկատմամբ դատարանը, որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։