|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը հայտարարել է, որ Թուրքիայի հետ համաձայնության կատարումը, ըստ որի` Թուրքիան պետք է ազատագրի Իդլիբն ահաբեկիչներից, դանդաղում է հենց Թուրքիայի պատճառով:
«Համաձայնագրի իրականացման գործընթացը դանդաղեցնող կողմը Թուրքիան է: Մինչ այժմ մեր ռուս բարեկամներից լսել ենք, որ իրավիճակը բարդ է, սակայն Թուրքիան հակված է իրականացնել համաձայնությունը: Մենք սպասում ենք, որ կատարվի Սոչիում ձեռք բերված համաձայնությունը, բայց մեր համբերությունն էլ սահմաններ ունի»,- Մուալեմի խոսքերն է մեջբերում artigercek.com կայքը: