|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձել է Իրանի կողմից Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կատարման մասին` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հայտարարությանը:
«Իրանի վերաբերյալ Նեթանյահուի, Թրամփի եւ նրա դաշնակիցների անվերջանալի թվացող ստերի ֆոնին` Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, այս էլ քանիերորդ անգամ, հաստատեց Իրանի հավատարմությունն այն համաձայնությանը, որը խախտել է ԱՄՆ-ն: Այդուհանդերձ, մեր համբերությունն արդեն հատնում է»,- «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Նախօրեին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հայտարարել էր, որ Իրանը շարունակում է կատարել իր պարտավորությունները Միջուկային համապարփակ համաձայնագրի շրջանակում: