Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին, անդրադառնալով եվրոպական երկրների՝ Իրանի կողմից համբերատարություն որդեգրելու պահանջին, ասել է, որ համբերությունն էլ սահման ունի. տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:
«Հանրապետության նախագահի հետ վերջին բանակցությունների ընթացքում եվրոպացիները պահանջել էին, որ Իրանը համբերություն դրսեւորի Միջուկային գործարքով իր ստանձնած պարատավորությունների կրճատմանն ուղղված երկրորդ քայլի իրականացման գործում: Մեկ տարի անցավ, մենք համբերեցինք եւ կատարեցինք մեր ստանձնած պարտավորությունները, բանակցեցինք եվրոպացիների, չինացիների, ռուսների եւ տարածաշրջանի երկրների հետ, բայց՝ ապարդյուն: Համբերությունը սահման ունի: Մեկ շաբաթյա ժամկետում ի՞նչ եք պատրաստվում ձեռնարկել»,- ասել է Ջահանգիրին:
Ըստ նրա՝ այս ընթացքում համաձայնագրի մյուս կողմերը որեւէ քայլ չձեռնարկեցին առկա խնդիրների կարգավորման եւ իրենց ստանձնած պարտավորությունների իրականացման համար, եւ Իրանը, ստիպված արձագանքեց նրանց անգործությանն ու իր պարտավորությունների կրճատման քայլին դիմեց:
«Նրանց հիմա ժամանակ է ընձեռված, որը կարող են օգտագործել համաձայնության հասնելու համար: Մենք երկխոսության եւ գործակցության ենք ձգտում, բայց, միեւնույն ժամանակ, լիարժեքորեն պաշտպանելու ենք մեր ժողովրդի շահերը»,- ասել է նախագահի առաջին տեղակալը: