|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
2018-ի հոկտեմբերին բանակի մատակարարման պրոցեսը կանգնած է եղել: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Անցած տարի մենք այնպիսի իրավիճակ ունեինք, որ հոկտեմբեր ամսին զինված ուժերի հետ կապված մատակարարումներ չէինք կարողանում իրականացնել, որովհետև մրցույթը եղել էր, հաղթողը ճանաչվել էր, բայց հետո մեկը մյուսին դատի էր տվել, հետո` երրորդ անձը, որն ընդհանրապես կապ չունի, 4-րդին էր դատի տվել: Հոկտեմբեր ամսին բանակի մատակարարման ամբողջ պրոցեսը կանգնած էր: Հիմա մենք պետք է հասկանանք՝ տարին ավարտվում է, բայց պրոցեսը դեռ կանգնած է»,- ասաց նա: