կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-08 11:53
Հասարակություն

ՀՀ երկու օդանավակայաններում այս տարվա հոկտեմբերին ուղեւորահոսքն աճել է 12.6 տոկոսով

ՀՀ երկու օդանավակայաններում այս տարվա հոկտեմբերին ուղեւորահոսքն աճել է 12.6 տոկոսով

Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղեւորահոսքն ընդհանուր կազմել է 298.300 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.6 տոկոսով:

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից Yerkir.am-ին հայտնում են, որ 2019թ. հոկտեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղեւորահոսքն ավելացել է 14.6 տոկոսով: Եթե 2018թ. հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 249.857 ուղեւոր, ապա 2019թ. հոկտեմբերի ցուցանիշը կազմում է 286.227 ուղեւոր:

2019 թվականի հոկտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 12.073 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 15.067  ուղեւորահոսքի համեմատ նվազումը կազմել է 19.9% տոկոս:

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղեւորահոսքը կազմել է 2.695.266 մարդ, որը 11.5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 14.3 տոկոսով աճ են գրանցել նաեւ թռիչք- վայրէջքները: