Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսեց բանակի մատակարարումների ոլորտի խնդիրների լուծման մասին: Նա նախ նշեց, որ բանակը երկրի խոշորագույն գործատուն է, գնումներ կազմակերպողը, և կարևոր է, որ այդ գնումների կազմակերպումը լինի արդյունավետ, ապահովի լավագույն որակ` նվազագույն հնարավոր գնով:
Նախարարը նշեց, որ բանակի բոլոր մատակարարների հետ անցկացվելու են հանդիպում-քննարկումներ, հիմնական սկզբունքն այն է, որ բացառեն միջնորդ կազմակերպությունների մասնակցությունը բանակի մատակարարման գործին:
«Կան մատակարար ընկերություններ, որոնք այդ ապրանքի արտադրությամբ զբաղված չեն, ոչ էլ ներկրում են, ինչը նշանակում է, որ այն միջնորդ կազմակերպություն է, որը որոշակի ծառայություններ է մատուցում դրա դիմաց` շահույթներ ստանալով»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Ինչ վերաբերում է մատակարարման գործընթացի չարաշահումներ իրականացնողներին, նախարարը նշեց. «Բոլորս սիրում ենք պատժիչ գործառույթը տեսնել կիրառման մեջ: Որքան էլ համոզված լինեմ, որ պետք է գնանք խախտում կատարողների հետևից, այնուամենայնիվ, պատժի տեսակները տարբեր են լինում, դրանք սահմանված են օրենսդրությամբ` սկսած պայմանագրով նախատեսված սանկցիաների կիրառումից, մինչև քրեական գործերի հարուցում»:
Սարգսյանը հավելեց, որ շատ դեպքերում գործարարի համար հսկայական տույժ-տուգանքներ սահմանելը կարող է լինել ավելի մեծ պատիժ, քան քրեական գործի հարուցումը: Այնուամենայնիվ, նախարարությունը յուրաքանչյուր խախտման հետևից գնալու է և թույլ չի տալու հարստացում զինվորի հաշվին: