|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանն ԱԺ-ում վարչապետին հարց ուղղեց` ընդգծելով, որ մի կողմից գյուղատնտեսությունը երկրում համարվում է գերակա ուղղություն, մյուս կողմից` ծրագրված է այն ձուլել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանն ու արդյունքում ունենալ մեկ ընդհանուր՝ էկոնոմիկայի նախարարություն: Պատգամավորին հետաքրքրեց, թե որքանո՞վ է կառավարությունը հաստատակամ գյուղատնտեսության առանձին նախարարություն չունենալու որոշման մեջ:
«Մենք ասում ենք, որ մեր տնտեսությունը պետք է լինի արտահանող, և ասում ենք՝ եթե մեր գյուղատնտեսության մեջ ամբողջ պրոցեսը միտված չլինի արտահանմանը, մենք գյուղատնտեսությունում զարգացում չենք կարող ունենալ: Եթե չգանք նոր տեխնոլոգիաների, չենք կարող զարգացում ունենալ: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն է զբաղվում, այդ թվում՝ գյուղատնտեսական ապրանքների արտահանման կազմակերպման և մեխանիզմների ստեղծման հարցով: Մենք կարծում ենք, որ այս տրամաբանության մեջ շատ համահունչ է, որ լինի մեկ ընդհանուր նախարարություն»,- պատասխանեց Փաշինյանը: