|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Մոսկվան կոչ է անում Բաքվին և Երևանին զսպվածություն ցուցաբերել և երկխոսության միջոցով լուծել ցանկացած վիճելի հարց, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք շարունակում ենք միասին աշխատել լարվածությունը թուլացնելու համար։ Կոչ ենք անում երկու կողմերին զսպվածություն դրսևորել, կանխել նոր միջադեպերը և բոլոր վեճերը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով», – ճեպազրույցի ընթացքում ասել է Զախարովան։
Խոսելով հայ-ռուսական պայմանագրի դրույթների, ինչպես նաև ՀԱՊԿ մեխանիզմների օգտագործման հնարավորության մասին՝ նա նշել է, որ Ռուսաստանը «պատասխանատու կորպով է վերաբերվում իր թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ պարտավորություններին»։
«Երկկողմ գծով համապատասխան խորհրդակցություններ են անցկացվում։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, մեր տեղեկություններով, նրանք ուշադիր հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին», – ասել է Զախարովան։