|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Մոսկվան պատարստ կլինի կառուցողական դիրքերից դիտարկել Բելգրադի համար Կոսովոյի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ ընդունելի որոշումը: Այդ մասին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ասել է Сербский телеграф –ին տված հարցազրույցում. հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով` ՌԴ-ի դիրքորոշումը Կոսովոյի հարցում հայտնի է, այն հիմնվում է միջազգային իրավունքի վրա, առաջին հերթին` ՄԱԿ-ի ԱԽ 1244 բանաձևի:
Լավրովը նշել է, որ Մոսկվան անփոփոխ կերպով աջակցում է Սերբիային նրա օրինական շահերը պաշտպանելու հարցում նաև միջազգային կազմակերպություններում:
Հիշեցնենք, որ Կոսովոյի ալբանացիները Պրիշտինաում 2008-ի փետրվարին միակողմանի անկախացել են Սերբիայից: Սերբիան 2011-ից բանակցում է Կոսովոյի հետ` ԵՄ-ի միջնորդությամբ: