|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Գերմանական Rheinpfalz պարբերականը, անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, գրում է, որ դրանք բոլոր պոպուլիստ առաջնորդների համար պետք է դաս և նախազգուշացում լինեն. հայտնում է Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:
«Ստամբուլի և Անկարայի բնակչությունը կազմում է Թուրքիայի ընտրողների 1/3-ը: Այս քաղաքները տարիներով իսլամական-պահպանողական քաղաքական գործիչների կողմից էին ղեկավարվում: Մինչև անցյալ կիրակի: Էրդողանն իր քաղաքական երկար կարիերայի ընթացքում առաջին անգամ պարտություն է կրել իր իսկ վարած քաղաքականության պատճառով: Առաջին անգամ չկարողացավ ընտրողի սիրտը շահել: Մեծագույն պոպուլիստ համարվող Էրդողանն այս անգամ պարտություն կրեց: Այս պարտությունը պետք է դաս լինի պոպուլիզմով զբաղվող այլ առաջնորդների համար», - գրում է թերթը: