|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանա-հայկական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները պետք է դաս լինեն Հայաստանի համար. հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով օկուպացված Շուշիում։
«Մենք նրանց այս դասը տալիս ենք, և հուսով ենք, որ նրանք վերջապես կհասկանան դա և կզբաղվեն իրենց ներքին գործերով, կդադարեն ցանկանալ մեր հողերը՝ Ղարաբաղը։ Ղարաբաղը մեր հողն է, այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահները ժամանակավորապես են այնտեղ։ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշվում է նրանց գտնվելու ժամկետը»,- ասել է Ալիևը։