կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-31 20:54
Աշխարհ

Տիմոշենկոն և Զելենսկին քննարկում են միավորել ուժերը երկրորդ փուլի համար

Տիմոշենկոն և Զելենսկին քննարկում են միավորել ուժերը երկրորդ փուլի համար
«Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության պատգամավոր Մուստաֆա Նայեմը վստահեցնում է, որ նախագահական ընտրությունների թեկնածուներ Յուլիա Տիմոշենկոն և Վլադիմիր Զելենսկին բանակցություններ են տանում ուժերը միավորելու` երկրորդ փուլի համար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Ըստ պատգամավորի, իրեն հայտնի է դարձել, որ Տիմոշենկոն պատրաստ է աջակցել Զելենսկուն, ինչի դիմաց պետք է ստորագրվի հուշագիր` պառլամենտական կոալիցիայի ստեղծման վերաբերյալ: Այդ կոալիցիայի նպատակը, ըստ պատգամավորի, օրենսդրության փոփոխությունն է և խորհրդարանական ընտրությունների երկփուլանի համակարգի ներդնումը: