կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-03 13:14
Քաղաքական

Պետք է միավորել ուժերը` հետագայում պտուղներ քաղելու համար

Պետք է միավորել ուժերը` հետագայում պտուղներ քաղելու համար

ԱԺ ավանդական ճեպազրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի` նախագահական ընտրություններին եւ ընդդիմության պահվածքին տված գնահատականներին, հայտարարեց, որ անցյալը փորփրել պետք չէ, խնդիրը վաղվա օրվան նայելն է` թե ով է իրապես ուզում, որ այս երկրում իշխանափոխություն լինի, իսկ ով է ամեն անգամ մի պատճառ գտնում, գրգռում իրավիճակը, որ նորից գզվռտոց սկսվի:

 

«Որքան կարելի է նույն սխալը կրկնել, մեր ժողովորդի համար կարեւոր չեն նյուանսները, մարդիկ պահանջում են իշխանություններից ազատվել եւ միավորել ընդդիմության ուժերը»,- հայտարարեց Ռուստամյանը եւ հիշեցրեց, որ ՀՅԴ-ն իր մոտեցումները հստակ ասել է, թե ինչպես պետք էր անել, որ շարժումը հզորանա, իսկ իշխանությունները թուլանան: Ռ

 

Ըստ նրա` երբ նախագահական ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ն թեկնածու չառաջադրեց, բոլորին թվաց, թե նախագահի թեկնածու չունեն, բայց իրականում ՀՅԴ-ն ասում էր եւ ասում է, որ անպայման չէ, որ հենց իրենք գան իշխանության, յոթ կետ էր առաջարկում: «Եթե Սերժ Սարգսյանն էլ իրականացնի այդ յոթ կետերը, բռավո կասենք»,- նշեց Ռուստամյանը:

 

Անդրադառնալով ընդդիմության կողմից ընդդիմությանը քննադատելուն` նա ասաց, որ մի բան է տարբերությունները նշելը, մեկ այլ քան` սեւ քարոզչություն անելը: Նման դեպքեր եղել են, բայց հուսով է, որ սահմանափակ տիրույթում կմնան եւ չեն ձախողի հետընտրական միավորումը:

 

Որոշ քաղաքական գործիչների հայտարարություններ Ռուստամյանը չցանկացավ նույնացնել քաղաքական ուժի հայտարարության հետ: Ոմանք, ըստ նրա, ընկան պաթոսի մեջ եւ մոռացան հիմնական նպատակը: Ռուստամյանը կարծում է, որ ոչ իշխանական ուժերը իրենց ջանքերը պետք է միավորվեն` հետագայում պտուղները քաղելու համար: