|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին հանդիպումը, որը կայացել է երեկ Վիեննայում` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում:
ՄԱԿ-ի ղեկավարը նշել է, որ երկու երկրների առաջնորդները գլխավորապես ուշադրություն են դարձրել խաղաղությանը նպաստող պայմանների ստեղծմանը և բանակցությունների հետագա առաջխաղացմանը: Նա նաև ողջունել է նրանց` հրադադարի ռեժիմին և հումանիտար հարցերի լուծմանը հավատարիմ լինելը: