Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չես կարող երջանիկ լինել, եթե շարունակ փնտրես, թե քեզ ինչն է երջանկացնում: Երբեք չես ապրի, եթե շարունակես կյանքի իմաստը փնտրել:
Ալբեր Կամյու
Ես պատասխանատու եմ ոչ թե կյանքի իմաստազրկման կամ իմաստավորման համար, այլ ապրածս կյանքի:
Հերման Հեսսե
Կյանքին պետք է իմաստ տալ, քանի որ այն ակնհայտորեն անիմաստ է:
Հենրի Միլլեր
Լավ ընկերներ, լավ գրքեր եւ քնկոտ գիտակցություն. սա է կատարյալ կյանքը:
Մարկ Տվեն
Ո՞վ ես դու, որ դատես կյանքս:
Ես գիտեմ, որ կատարյալ չեմ, եւ չեմ ապրում՝ այդպիսին դառնալու համար: Բայց մինչ կսկսես մատնացույց անել՝ համոզվի՛ր, որ ձեռքերդ մաքուր են:
Բոբ Մարլի
Ես մեռնելու եմ, երբ ժամանակս գա, ուրեմն թույլ տվեք ապրել այն:
Ջիմի Հենդրիքս
Կյանքի իմաստը ինքդ քեզ գտնելու մեջ չէ: Այն ինքդ քեզ ստեղծելու մեջ է:
Ջորջ Բերնարդ Շոու
Թող, որ ապրես կյանքիդ յուրաքանչյուր օրը:
Ջոնաթան Սվիֆտ
Կյանքը պարտավոր չէ Ձեզ տալու այն, ինչ ակնկալում եք:
Մարգարետ Միտչել
Եթե կարողանամ փրկել մեկի սիրտը կոտրվելուց, կյանքս անիմաստ չի լինի:
Էմիլի Դիքինսոն
Եթե հարցնեք, թե ինչու եմ ծնվել, ես, որպես արտիստ, կպատասխանեմ` ծնվել եմ բարձրաձայն ապրելու համար:
Էմիլ Զոլա
Թարգմանությունը՝ Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ