Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փյունիկ»-ի ավագ Դավիթ Մանոյանը ակումբի պաշտոնական կայքին պատմեց, թե ինչպես է ընթանում դեկտեմբերյան վիրահատությունից հետո վերականգնողական շրջանը, ինչպես նաև ներկայացրեց իր ակնկալիքները այսօր կայանալիք` Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղից:
«Ամեն ինչ լավ է ընթանում: Մի քանի օրից արդեն լրանում է 20-րդ շաբաթը, ինչից հետո վերականգնողական ծրագիրն էլ ավելի ծանրաբեռնված մարզումներ է ենթադրում: Առայժմ չի կարելի շատ ծանրություն դնել ձախ ոտքի վրա: Բայց տարբեր վարժություններ կան, որ առանց դրա մկաններս ուժեղացնում եմ, թուլացնում: Նաև ֆիզիկական վիճակս նորմալ պահելու համար լողավազանում եմ շատ ժամանակ անցկացնում: Ամեն շաբաթ Գերմանիայից ինձ ուղարկում են տարբեր ծրագրեր, վարժություններ, որոնք պետք է անեմ, ըստ դրանց առաջ եմ շարժվում: Մեկ ամիս առաջ Մյունխենում բուժզննումը ցույց տվեց, որ ծունկս սպասվածից արագ է ապաքինվում: Հունիսի 2-ին նորից բուժզննման եմ մեկնելու Գերմանիա: Հունիսի 3-ին ինձ արդեն վերջնական պետք է ասեն, թե երբ կկարողանամ սկսել: Եթե թեկուզ մեկ տոկոս ռիսկի հավանականություն լինի, որ շուտ սկսելու դեպքում ծունկս նորից կարող է վատանալ, ես այդ ռիսկին չեմ գնա: Սա վերջին վիրահատությունս է, ավելի լավ է մեկ կարևոր խաղ բաց թողնեմ, քան ամբողջ կյանքս չխաղամ: Դրա համար պետք է 100 տոկոսով համոզված լինենք թե՛ ես, թե՛ բժիշկը, որ ամեն ինչ լավ կլինի, նոր ես կսկսեմ վազել, թիմի հետ մարզվել, խաղալ:
Այն ծրագիրը, որն ինձ տվել էր բժիշկը վիրահատությունից անմիջապես հետո, նախատեսում է վազելը 30 շաբաթ հետո: 30 շաբաթը լրանում է հուլիսի 18-ին: Իմ հաշվարկով` եթե այդ ժամանակ սկսեմ, օգոստոսի վերջում նոր կսկսեմ խաղալ: Այսինքն՝ վազելուց հետո դեռ մոտ մեկ ու կես ամիս էլ անհրաժեշտ է խաղալու համար:
Ինչ վերաբերում է գավաթի եզրափակիչին, մեր թիմում բոլորն էլ փորձառու ֆուտբոլիստներ են Հայաստանի մակարդակով, և նրանց տրամադրելու կարիք չկա: Ճիշտ է, կան ֆուտբոլիստներ, ովքեր առաջին անգամ են խաղալու եզրափակիչում, բայց հիմնականում անցած տարվա փորձն ունեն: Հուսով եմ՝ անցած տարվա սխալները թույլ չենք տա, որովհետև «Շիրակ»-ի դեմ մենք վատ խաղացինք, թեև կամային հատկանիշերի շնորհիվ կարողացանք հաղթել: Հաջողություն եմ մաղթում մեզ»,- ասաց Դավիթը: