«Գլխավոր դատախազ եմ 2016-ի սեպտեմբերի 15-ից և մինչև այս պահը ձեզ հետ շփվում եմ որպես ՀՀ գլխավոր դատախազ»,- ասաց նա։
Հարցին, թե ի՞նչ է մտածում, երբ կարդում է Գևորգ Կոստանյանին գլխավոր դատախազ նշանակելու վերաբերյալ` մամուլի հրապարակումները, Դավթյանը պատասխանեց. «Դու այդ հարցն ուղղելով` ի՞նչ ես ակնկալում, ասեմ՝ հաստատո՞ւմ եմ, թե՞ հերքում: Ես լուրջ բաներ կարդալու անհրաժեշտություն ավելի շատ եմ ունենում»։