Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ցանկացած մարդ, որը լսում է Անդրանիկ Քոչարյանի ելույթը՝ հոգեբանական և ինտելեկտուալ հյուծում է ստանում․ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի այս գնահատականին ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Ի՜նչ ա ասում․ թող շուտ վերադառնա հայրենիք և ձևակերպի իր մտքերը նախաքննական մարմնի առաջ»՝ հայտնում է Yerkir.am-ը։
Գևորգ Կոստանյանի առաջարկին հրապարակային քննարկում կազմակերպել ԵՄ և ԵԽ ներկայացուցիչների մասնակցույամբ, որտեղ ինքը կապացուցի, որ իր նկատմամբ գործով չեն կարող ներկայացնել արված հայտարարությունը հիմնավորող գոնե մեկ ողջամիտ ապացույց (չի խոսում ապացույցների համակցության մասին), Քոչարյանը արձագանքեց․ « ԵԱՀԿ դիտորդներ պե՞տք են իր հետ շփվելու համար։ Լավ, ծիծաղելի չէ՞, նախկին դատախազը պարզվում է տարրական օերնքներ չգիտի։ Անհեթեթություններին պատասխանել այլևս չի կարելի, ինքը պետք է գա և ներկայանա նախաքննական մարմնին։ Գևորգ Կոստանյանը, վստահաբար ձեզ ասում եմ, շատ հարցերի դեռ պետք է պատասխանի․ ես դա ձեզ ասում եմ, որպես մարտի 1-ի փաստահավաք խմբի շատ առանցքային անդամներից մեկը նախկինում»։
Գևորգ Կոստանյանը նաև ասել էր․ «Ես միշտ ասել եմ, որ Անդոն այն սուբյեկտը չէ, որին ես ընդհանրապես քննարկման առարկա դարձնեմ: Եվ երկրորդը՝ եթե երկրում արդեն քրեական դատավարության և Մարտի 1-ի հարցը քննարկում ու մեկնաբանում է Քոչարյան Անդոն, արդեն ամեն ինչ պարզ է, էլ ինչի՞ մասին է խոսքը»:
Անդրանիկ Քոչարյանը հրապարակայնությանը դեմ է․ «Եթե բոլորն ասեն՝ թող լինի հրապարակային, ինչո՞ւ ենք բա մարդկանց կանչում ոստիկանություն, ինչո՞ւ են նախաքննական մարմինները հրավիրում, լսում, տարբեր քրեական գործեր հարուցում․․․․ ինքը մեղադրյալ է, թող շարժվի իր մեղադրյալ լինելու կարգավիճակից ելնելով, իր փաստաբանական թիմը թող իրացնի այն հանարավորությունները, որը ՀՀ օրենսդրությամբ տրված է ցանկացած ՀՀ քաղաքացու»։
Նա կոչ արեց վերադառնալ և գտնել հարցերի պատասխանները նախաքննական մարմիններում։
Մանրամասն՝ տեսանյութում․