«Մեծ վերադարձի քայլերթ»-ի կազմակերպիչները հայտարարել են, որ նախատեսում են մարտի 30-ին Գազայի հատվածի սահմանի երկայնքով հակաիսրայելական  բողոքի ցույցերի  տարելիցը նշել մասսայական քայլերթով:Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
 
Քայլերթի կազմակերիչները կոչ են արել բոլոր պաղեստինցիներին միանալ իրենց: Մտավախություն ունենալով, որ մասսայական բողոքի ցույցը կարող է անկարգությունների վերածվել, իսրայելցիները սահմանի երկայնքով ռազմական  ուժեր են տեղակայել, որպեսզի անհրաժեշտության դեպքում դիմեն որոշիչ քայլերի: