|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արցախցիները դժգոհ են Հայաստանի նախագահի վերջին հայտարարությունից: «Երկիրն այսօրի» զրուցակիցներից մի քանիսն ասել են, թե համաձայն չեն Արցախի` Հայաստանի մաս չկազմելու մասին` Սերժ Սարգսյանի դիտարկմանը: Առավել ևս` նրանք չեն հավատում, թե Մաքսային միությանն անդամակցելը կնպաստի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը:
«Անհասկանալի հայտարարություն է, և մի քանի հոգուց դրա պատասխանը լսել եմ, որ ինչ էլ ասեր, ճիշտ կլիներ, միայն թե Նազարբաևի մոտ ասեր, ընդեղ չլռեր, ստեղ ասեր»,- ասաց «Եկիրն այսօրի» զրուցակիցներից մեկը:
«Այնտեղ կա առնվազն 2 հանգամանք, որոնք շատ կասկածելի են: Նախ` նշվում է, որ Արցախը ՀՀ-ի մաս չէ թե' օրենսդրությամբ, թե' մեր պատկերացումներով: Եթե օրենսդրորեն վերցնենք, ապա կա ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը, որով ԼՂՀ-ն հռչակվում է ՀՀ մաս: Իսկ պատկերացմամբ` կարծում եմ՝ ամեն հայի պատկերացման մեջ Ղարաբաղը ՀՀ մաս է»,- նշեց մեկ այլ զրուցակից։