|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Այսօր ԱՀ Ազգային ժողովը 24 կողմ ձայնով ընդունել է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկները: Այսուհետ մինչեւ 21 օր ժամկետով Արցախ մեկ անգամվա զբոսաշրջային մուտքի արտոնագրի համար զբոսաշրջիկներից պետական տուրք չի գանձվելու:
ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի խոսքով՝ օրենսդրական փոփոխությունների նպատակն է խթանել զբոսաշրջության՝ որպես Արցախի տնտեսության հեռանկարային ճյուղի զարգացումը։
Հավելենք, որ օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագրերը ձեւակերպվելու են Արցախի սահմանակետերում: