կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-01 14:24
Հասարակություն

Չինաստանի սովորական անձնագրեր կրող անձանց համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջի վերացաման ժամանակավոր կասեցման վերաբերյալ ԱԳՆ հաղորդագրությունը

Չինաստանի սովորական անձնագրեր կրող անձանց համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջի վերացաման ժամանակավոր կասեցման վերաբերյալ ԱԳՆ հաղորդագրությունը

ԱԳՆ մամուլի ծառայությունից Yerkir.am-ին տեղեկացնում են․ "Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020թ. փետրվարի 1֊ից մինչ մարտի 31֊ը ժամանակավորապես կասեցվում է «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագրով սահմանված՝ ՀՀ մուտքի արտոնագրի պահանջի վերացումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սովորական անձնագրեր կրող անձանց համար։ Տեղեկացնում ենք, որ տվյալ միջոցառումը կրում է կանխարգելիչ առողջապահական բնույթ:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեծապես գնահատում է ՉԺՀ կառավարության ջանքերը նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի դեմ տարվող պայքարում, ինչպես նաև ՉԺՀ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին Չինաստանի իշխանությունների կողմից ցուցաբերվող շարունակ աջակցությունը:

Հայկական կողմը վստահ է, որ Չինաստանին կհաջողվի նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում վճռական հաղթանակ տանել և իր աջակցությունն է հայտնում չինական կողմին"։