|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր՝ մարտի 27-ին կայացած Ազգային ժողովի լիագումար նիստում 24 կողմ ձայնով ընդունվել է «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկայացնելով օրենքի նախագիծը՝ ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ասել է, որ փոփոխությունը վերաբերում է «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ կետի բ ենթակետին, որով նախատեսվում է պետական տուրք չգանձել մինչև 21 օր ժամկետով մեկանգամյա զբոսաշրջային մուտքի արտոնագրի համար:
«Նախատեսված օրենսդրական փոփոխությունը նպատակ ունի խթանել Արցախում, որպես հեռանկարային ճյուղ, զբոսաշրջության զարգացումը: Վարդենիս-Մարտակերտ մայրուղու բացումից հետո սահմանակետում ավելացել են զբոսաշրջիկները, և նրանց մի մասը ցանկանում է այցելել միայն Դադիվանք կամ Շահումյանի շրջանի տարբեր տեսարժան վայրեր: Նրանք պետք է ստիպված հասնեն Ստեփանակերտ՝ ԱՀ արտաքին գործերի նախարարությունում ձևակերպելու իրենց արտոնագրերը: Օրենքի ընդունումը կդյուրացնի զբոսաշրջիկների Արցախ այցելությունը և կնպաստի զբոսաշրջության զարգացմանը»,- մասնավորապես ասել է Մ. Մայիլյանը:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ ֆինանսաբյուջետային և կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արամ Գրիգորյանը: