Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քնարկվում էր Հայաստանի ու Իրանի միջև քաղաքացիների` առանց մուտքի արտոնագրի այցելության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը:
Հիմնական զեկուցող` ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ ԱԺ վավերացումից հետո, առանց որևէ վիզային ռեժիմի, Հայաստանի քաղաքացիները կկարողանան այցելել Իրան, և հակառակը: Ընդ որում` քաղաքացին կարող է 180 օրվա ընթացքում 90 օր ընդմիջումներով կամ միանգամից գտնվել հարևան պետությունում: Ներկա փուլում գործում է վիզային ռեժիմը, որը հեշտացված կարգով ստանում են հենց սահմանին: Եվ հիմա այդ պահանջը հանվում է:
ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հարցրեց, թե կա՞ն տվյալներ` որքան Հայաստանի քաղաքացի է մեկնում Իրան, և որքան Իրանի քաղաքացի է մտնում Հայաստան:
Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ մինչև Իրանի նկատմամբ պատժամիջոցների սրվելը, եղել է, որ 120 հազար այցելու է եկել Իրանից Հայաստան: Հետո այդ թիվը նվազել, իսկ հիմա` պատժամիջոցների վերացումից հետո, իրանցիների հոսքը Հայաստան կրկին կավելանա: