Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ՀՀ ԱԳՆ-ն ներառել է կառավարության որոշման փոփոխություն, որի ընդունումը պայմանավորված է Հնդկաստանի քաղաքացիներին՝ Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրի տրամադրման ռեժիմը դյուրացնելու անհրաժեշտությամբ:
Ըստ հիմնավորման, Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև առկա է քաղաքական հարաբերությունների և երկխոսության բարձր մակարդակ:
2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հնդկաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկները թիվը աճել է 168%-ով /2017թ. հունվարի 1-ից մինչև օգոստոսի 31-ը Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը տրամադրել է 1695 ՀՀ մուտքի արտոնագիր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 479-ով/:
Միաժամանակ երկու երկրների ղեկավարության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման, տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման, զբոսաշրջության ծավալների աճը խթանելու վերաբերյալ, ինչին ևս կնպաստի ՀՀ սահմանային անցակետերում ՀՀ մուտքի արտոնագիր տրամադրելու կազմակերպումը:
Որոշման ընդունմամբ էլ ավելի կաճեն Հնդկաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը և առևտրաշրջանառության ծավալները, երկուստեք կխթանվեն ներդրումները:
Որոշման ընդունմամբ ՀՀ Կառավարության 2008թ. ապրիլի 4-ի թիվ 329-Ն որոշման կարգավորման շրջանակից բացառվում են Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ սահմանափակող կարգավորումները, այդպիսով թույլ տալով Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետություն այցելելիս մուտքի արտոնագիր ստանալ ՀՀ Կառավարության 2007թ. հոկտեմբերի 4-ի թիվ 1268-Ն որոշմամբ հաստատված կարգով՝ սահմանային անցակետերում, էլեկտրոնային վիզա համակարգով կամ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում վիզա ստանալու միջոցով՝ ըստ իրենց նախընտրած եղանակի:
Որոշման նախագիծը նպատակ է հետապնդում ազատականցնել մուտքի վիզայի հետ կապված հարաբերությունները Հնդկաստանի հետ, այդ թվում նաև փոխադարձության հիման վրա: