|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱՄՆ վարչակազմը մտադիր է արագացնել մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացը:
Ինչպես գրում է Wall Street Journal-ը, սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ձեռնարկված անվտանգության միջոցառումների հետեւանքով, որոնց արդյունքում ստուգումների են ենթարկվում ԱՄՆ այցելող բոլոր օտարերկրացիները, նվազել է զբոսաշրջիկների, նաեւ տուրիստական ոլորտում զբաղվածների թիվը:
ԱՄՆ զբոսաշրջային գործակալություններն արդեն բողոքում են, որ իշխանությունները լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծել Միացյալ Նահանգներ մուտք գործելու համար թույլտվություն ստանալու հարցում, այդ պատճառով ԱՄՆ-ը դիտվում է որպես անհյուրընկալ երկիր: Իսկ պաշտոնյաները արդարանում են, որ ցանկանում են մեծացնել այցելուների հոսքը, սակայն սահմանափակված են անվտանգության նկատառումներով։
Ըստ ամսագրի` ԱՄՆ աշխատանքի եւ մրցակցության հարցերով զբաղվող նախագահական խորհուրդն արդեն ստիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` փոփոխություններ կատարել մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացում, մասնավորապես` հայտերի ավելի մեծ քանակություն ուսումնասիրել, կրճատել ուսումնասիրման ժամկետը, ինչը կնպաստի զբոսաշրջության ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծմանը: