|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ԶԼՄ-ներին «ռուսական գործը» լուսաբանելու համար: Այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում. հայտնում է Газета.ру-ն:
Ըստ Թրամփի` ամերիկյան ԶԼՄ-ներին ծաղրում են, քանի որ դրանք ծախու են ու ֆեյք: «Երկու տարվա ընթացքում նրանք ապատեղեկացնող նյութեր են հրապարակել Ռուսաստանի հետ պայմանավորվածության մասին` իմանալով, որ նման բան չկա»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնենք, որ երեկ հրապարակվեցին երկու տարի տևած` հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության արդյունքները. ՌԴ-ի հետ Թրամփի պայմանավորվածությունը չհաստատվեց: