Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՄՆ-ի նախագահ Դոնալրդ Թրամփը հայտարարել Է, որ ամերիկյան ԶԼՄ-ները, տարածելով ստահոդ հաղորդումներ, նպաստում են երկրի ներսում լարված իրադրության ստեղծմանը: Նա այդ մասին գրառում է կատարել իր Twitter-ում:
«ԶԼՄ-ների վրա մեծ պատասխանատվություն Է ընկած մեր երկրի (քաղաքացիների) կյանքի ու անվտանգության համար: Ստահոդ նորությունները երկար տարիների ընթացքում զգալի չափով նպաստել են ատելության ու ցասման բորբոքմանը: Նորությունների լուսաբանումը պետք Է լինի ազնիվ, օբյեկտիվ եւ անկողմնակալ, այլապես խնդիրները միայն կսրվեն»,-գրել Է Թրամփը:
Վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարը ԶԼՄ-ներին քննադատության Է ենթարկել այն բանից հետո, երբ մի շարք լիբերալ հրատարակություններ Թրամփին մեղադրել են այն բանում, որ լատինամերիկացի ներգաղթյալների հասցեին նրա արած քննադատական արտահայտությունները «հրաձգություն հրահրեցին» Էլ Պասոյում (Տեխասի նահանգ), հաղորդել Է ՏԱՍՍ-ը: