կարևոր
3010 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-25 16:28
Քաղաքական

20 միլիոն դոլար է տրվել ԶԼՄ-ներին՝ հակառուսական քարոզ անելու համար. Ֆարմանյան

20 միլիոն դոլար է տրվել ԶԼՄ-ներին՝ հակառուսական քարոզ անելու համար. Ֆարմանյան

ԵՏՄ-ին անդամակցությունն այնքան շատ օգուտ է տվել և տալիս Հայաստանին, որ այժմ խոսել այդ կառույցից դուրս գալու մասին, նշանակում է՝ կտրել այն ճյուղը, որի վրա նստած ենք։ Այսօր կազմակերպված «Քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ընտրություն» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը։

«2023 թվականի տվյալներով՝ Հայաստան-ԵՏՄ առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 47 տոկոսով։ Մենք վերաարտահանումների հաշվին արձանագրել ենք տնտեսության աճ, ինչը Հայաստանի Կառավարությունը փորձում է վերագրել իր «հմուտ» քաղաքականությանը, ինչը, իհարկե, այդպես չէ, որովհետև այդ արտահանումների աճը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով»,- ասաց տնտեսագետը։

Ըստ նրա՝ դեպի Եվրամիություն գնալու մասին խոսողները կարող են դիտարկել հարևան Վրաստանի օրինակը. Վրաստանը, թեև ստորագրել է Եվրոասոցացման համաձայնագիրը, սակայն վրացական արտադրանքը ռուսական շուկայից չի պակասել։

 «Ռուսական շուկայից Վրաստանը չի կտրվել. ավելին՝ ես վստահ եմ, որ առաջիկայում Վրաստանը հայտ կներկայացնի ԵՏՄ-ին անդամակցելու համար»,- ասաց Ֆարմանյանը՝ ընդգծելով՝ Հայաստանը ԵՏՄ-ից հանելու օրակարգն արհեստական է, որն ունի ընդամենը քաղաքական նպատակ։

«Իմ տեղեկություններով՝ 20 միլիոն դոլար է տրվել ԶԼՄ-ներին՝ վերջին տարիներին հակառուսական քարոզ անելու համար։ Մարդկանց ուղեղներն այդ հակառուսականությամբ են լցրել, իրականում ԵՏՄ անդամ հանդիսանալն է բխում Հայաստանի շահերից»,- ասաց Ֆարմանյանը։