|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Ազգային ժողովի մաքրուհիները առավոտյան դժգոհում էին ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին, որ իրենց նախապես չեն ասել, թեր աշխատավարձն իջեցնելու են: «Ուրբաթ օրն են ասել, որ 40 հազար պիտի ստանանք»,- ասում էին նրանք:
Պատգամավորը լսեց մաքրուհիների բողոքը, ապա խնդրեց նրանցից երկուսին` թողնել կոնտակտներ, որպեսզի նիստից հետո կարողանա խոսել նրանց հետ խնդրի շուրջ:
Մաքրուհիները պնդում են, որ իրենք չեն ցանկանում երկու ժամից ավելի աշխատել` պահանջելով պահպանել իրենց նախկին աշխատավարձը:
Հիշեցնենք, որ նախկինում ԱԺ շենքի մաքրությունը երկու ժամ ապահովող մաքրուհիները վճարվել են 65 հազար դրամ, մինչդեռ ԱԺ նոր ղեկավարությունը շենքի մաքրության ապահովման համար պայմանագիր է կնքել մասնավոր «Քլիներս» ՍՊԸ-ի հետ, որն իր պարտականությունների կատարմանն անցնելու է ապրիլի 1-ից ու հայտարարել է, որ իր հաշվարկով, 105 հազար դրույքաչափը պահպանելով, երկու ժամ աշխատելու դեպքում մաքրուհիների աշխատավարձը 40 հազար դրամ է կազմում: