|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկար է մտածել Գոլանի բարձունքներն իսրայելական ճանաչելու շուրջ: Այդ մասին նա ասել է FOX Business հեռուստաալիքին տված հարցազրույցում. հայտնում է РИА Новости-ն:
«Ես երկար եմ մտածել: Դա ծանր որոշում էր ԱՄՆ բոլոր նախագահների համար, նախագահներից ոչ ոք չարեց այդ քայլը»,- ասել է Թրամփը` պատասխանելով հարցին` ինչո՞ւ հենց այժմ որոշեց նման հայտարարություն անել:
Պատասխանելով հաղորդավարի համապատասխան հարցին` ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ, իր հայտարարությունը կապված չէ Բինյամին Նեթանյահուի` վարչապետ վերընտրվելու հարցի հետ: