|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղավոր չէ ռուսական Ս-400 համակարգերի գնման շուրջ ստեղծված իրավիճակի համար. հայտնում է РИА Новости-ն:
Այդ մասին նա ասել է Օսակայում G20 –ի գագաթնաժողովի շրջանակում մամուլի ասուլիսի ժամանակ:
«Նա չէր կարող ոչինչ անել, նա արդեն գնել էր դրանք»,-ասել է Թրամփը` հավելելով, որ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք Թուրքիան ցանկացել է ձեռք բերել Patriot հրթիռներ, սակայն երկրին մերժել են:
Թրամփը նշել է, որ Էրդողանին վերաբերվում է «շատ արդարացի» և ընդհանուր առմամբ իրավիճակը «խճճված» է:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը դժգոհ է, որ Թուրքիան մտադիր է ձեռք բերել ռուսական Ս-400 համակարգերը, ինչը լարվածություն է առաջացրել երկու երկրների միջև: